Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել. econews.am

Տնտեսություն
hrazdan

Հրազդան գետի ջրում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով օրերս Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին ահազանգին: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Վահե Ավետիս անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր  Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:  «Ահազանգի հետքերով կապվել ենք ահազանգողի հետ ու իր հետ միասին գնացել դեպքի վայր, ուսումնասիրել, կատարել նմուշառում, որի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով գետի ջրում որակական փոփոխություն առկա չէ»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը։ Նշենք նաև, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է: Նյութի աղբյուրը` Econews.am