Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի Կապույտ մզկիթը պահպանվել է Եղիշե Չարենցի շնորհիվ (տեսանյութ)

Հասարակություն
mzkit

Երևանի Կապույտ մզկիթը խորհրդային տարիներին հնարավոր է եղել պահպահել Եղիշե Չարենցի շնորհիվ։   Բանաստեղծի  ջանքերով մզկիթը վերածվել է  թանգարանի։  Լենա Հակոբյանը  գիտի մզկիթի ամբողջ պատմությունը։ 17 տարի է աշխատում է որպես գրադարանավար և գիդ։ «Այստեղ գալիս են բոլորը. տուրիստները գալիս են այցելության, աղոթքի համար իհարկե գալիս են մուսուլմանները։ Աղոթքը կատարվում է  ցերեկը 1-ին և երեկոյան յոթին»,-ասում է Լենա Հակոբյանը։ Կապույտ մզկիթը թանգարանից աղաթատեղիի կրկին վերածվեց Հայաստանի անկախությունից հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների օժանդակությամբ։   Բայց թանգարանային հատվածը պահպանվեց։  Կապույտ մզկիթը  իրանական  մշակույթի  յուրօրինակ կենտրոն է Երեւանում, որտեղ  հնարավոր է պարսկերեն սովորել։  20 տարվա ընթացքում Կապույտ մզկիթում պարսկերեն են սովորել տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր  հայաստանցիներ։ Պարսկերենն այն բանալին է, որի միջոցով  աշակերտները  փորձելու են ծանոթանալ հարեւան ժողովրդի արժեքավոր գրականությանը  բնագրով։ Հիշեցնենք, որ Կապույտ  մզկիթը կառուցվել է 18-րդ դարում Հոսեյն Ալի խանի կողմից, երբ Հայաստանը Անդրկովկասի հետ միասին Երևանի խանության մաս էր կազմում։  Այն իր ճարտարապետական լուծումներով և գույներով տարածաշրջանում առանձնահատուկ է։ Բակի ներսում վեր է խոյանում լայնանիստ գմբեթը և բարձր մինարեթը, իսկ պատերը պատված են երկնագույն ու կապույտ սալիկներով։  Տարվա սկզբին  մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Երևանի Կապույտ մզկիթը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում՝ ի նշան երախտագիտության և բարի դրացիական հարաբերությունների։  Դեռեւս շոշափելի արդյունք չկա։