Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նպատակահարմար չէ հրապարակել ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրերը. ՀՀԿ-ական

Քաղաքականություն
etm-lsumner6

ԱԺ-ում այսօր «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկմանը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ հայտարարելով կոչ արեց քննարկել կոնկրետ օրենքը, այլ ոչ թե անցած-գնացած սահմանադրական քննարկումներն ու դրույթները: ՀՀ նոր Սահմանադրության համահեղինակ, Արդարադատության նախկին նախարար, այժմ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն իր ելույթում հայտարարեց, որ վստահ է՝ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանը նման մի քննարկման է մասնակցել, երբ ասել է, որ իրավաբանության մեջ կա եւ բայց, եւ որ, եւ բացի մեկ հոդվածից, մեկ այլ հոդված, եւ կա օրենքներն ու Սահմանադրությունը մեկնաբանելու տարբեր կարգեր, բացի տառացի մեկնաբանությունից: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ այնքան էլ նպատակահարմար չէ հրապարակել ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրերը, քանի որ դրանք անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ են պարունակում: Արդրադատատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների առաջարկությունները քննարկել ու առավելագույնս հաշվի առնել: Նախագծի քննարկումն ավարտվեց: