Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» քարոզարշավը շարունակել է «Երևան մոլում». տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3-3

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը շարունակեց Երևան քաղաքում: Կուսակցության քարոզչական խումբը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այցելեց «Երևան մոլ» առևտրային համալիր, որտեղ անվտանգության աշխատակիցներ ներկայացած անձինք ապօրինաբար փորձում էին խոչընդոտել քաղաքացիների և առևտրականների հետ հանդիպումը: Կուսակցության և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը առևտրի կենտրոնի ներսում առևտրականներին իրազեկում էին ընդվզման և միասնաբար պայքարելու անհրաժեշտության մասին: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում կարևորեց հատկապես միաժամանակյա և տևական ընդվզումը՝ հիշեցնելով, որ այսօրվա գործող բռնակալական համակարգն ու նրա գործակալներն ավելի վտանգավոր են մեր պետականության համար, քան թե արտաքին թշնամին: