Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիական թագուհու դեսանտ է իջնում՝ ի դեմս Արմեն Սարգսյանի (տեսանյութ)

Քաղաքականություն
Gevorg-Yazychyan

«Ա1+»-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ զրուցել է պատմաբան Գևորգ Յազըչյանի հետ: Անդրադառնալով ՀՀԿ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին, պարոն Յազըչյանը նշեց. «Ես որպես գիտնական՝ հարգում եմ Արմեն Սարգսյանին: Նա, ապրելով օտար հողում, բնականաբար կրում է օտար արժեքներ: Ես սփյուռքահայի տեսակ եմ, գիտեմ ինչ է նշանակում տասնամյակներ դրսում ապրել: Պիտի հատուկ աշխատանք տանես, որպեսզի կորցնես քո հայկական ինքնությունից նվազագույնը: Մեկ է՝ կորցնելու ես, որովհետև շրջապատը պահանջում է իրենը: Ես հարգում եմ ԱԱԾ նախկին  պետ Գուրգեն Եղիազարյանի այն տեսակետը, որ մեզ մոտ անգլիական թագուհու դեսանտ է իջնում՝ ի դեմս Արմեն Սարգսյանի: Ես շատ կուզենայի, որ այդ մարդը մնար մենակ գիտնական՝ բարձր որակի գիտնական ու չմխրճվեր այս իշխանական կեղծարարական խաղերի մեջ»: Պատմաբանը չի հավատում Ամուլսարի խնդրին մասնակցություն չունենալու վերաբերյալ պարոն Սարգսյանի հերքմանը: «Նրա շրջապատի մարդիկ ոտով-ձեռքով են մխրճված, հատկապես Ռուբեն Վարդանյանը, նրանք չեն էլ ժխտում՝ «Լիդիան» ընկերության իրենց բաժնետերեր լինելու մասին»,- ասում է նա: Պատմաբանը կուզենար, որ պարոն Սարգսյանը մնար անբասիր, ոչ թե հանուն փառքի մտներ իշխանություն, որտեղ խարդավանքներ են, գարշահոտություն է: «Ցավոք, կարծեմ ինքը համաձայնել է, մնացած իր հանդիպումները դեմոկրատիա խաղալու ձևակերպություններ են: Ինքը պետք է անկեղծ մնար իր հետ»,- ասում է նա: Մանրամասները՝ տեսանյութում: