Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալ. Պորտուգալիան ջախջախել է Ադրբեջանին եւ նոր ռեկորդներ սահմանել

Սպորտ
a1futzal-1

Սլովենիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը 8:1 հաշվով ջախջախելով Ադրբեջանի ազգային թիմին, սահմանել է մի քանի ռեկորդ: Նախ, պորտուգալացիներն տոնել են իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակն այդ մրցումներում: Երկրորդ՝ նրանք առաջին անգամ վեցից ավելի գոլ են խփել մրցակցին: Երրորդ՝ Պորտուգալիայի ընտրանին առաջին խաղակեսում խփելով 5 գոլ, սահմանել է Եվրոպայի առաջնության արդյունավետության նոր ռեկորդ: Անմասն չի մնացել նաեւ պորտուգալացիների հարձակվող Ռիկարդինյոն: Ադրբեջանի դեմ խաղում նա աչքի է ընկել չորս անգամ եւ դարձել ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ռիկարդինյոն մեկ գնդակով առաջ է անցել նախկին ռմբարկու, ռուսաստանցի Կոնստանտին Երյոմենկոյից: