Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը հետաքրքրված է «Տոսնոյի» դարպասապահով

Սպորտ
sport-jurcenko-6.02.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը առաջիկայում կմեկնի Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, փետրվարի 15-ին ռուսական «Տոսնո» թիմը հավաք է անցկացնելու այդ երկրում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ Աշոտ Մանուկյանը Թուրքիայում հանդիպելու է թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Դրա ընթացքում քննարկվելու են ֆուտբոլիստի Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը եւ պայմանները: