Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ Սերժ Սարգսյանի համար ու նրա շուրջ է արվում»

Քաղաքականություն
00069.MTS_snapshot_00.02_2018.02.06_16.16.34

Խորհրդարանական համակարգին անցելու շուրջ քննարկումները շարունակվում են: Քաղաքական և հասարակական գործիչներն այսօր առանձնակի ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ օրենսդրական փոփոխության դեպքում հաջորդ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ հաջորդ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու,- «Սերժ Սարգյանը նախկինում ղեկավարել է փակ կառույցներ, հիմա նա ինչ հանարավոր է փակելու է, Հայաստանում ոչ թե նախագահի ինստիտուտն է վերանում, այլ վարչապետինը, պարզապես անուններն են փոխել, այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մարդիկ ինչ որ օրենքներ են բերել, հիմա բոլորով գլուխ ենք ջարդում՝ ո՞նց ազատվենք էս ամենից» Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշում է, որ երկրի կառավարումը գերկենտրոնացված է լինելու,- «Նախկինում գոնե ինստիտուցիոնալ հնարավորություն կար, որ վարչապետը կարողանար թիվ հավաքել, այլընտրանքային, ինքնուրույն խաղացող լինել իշխանական համակարգի ներսում, վարչապետն այդ հնարավորությունն ուներ, ազգային ժողովի նախագահն ուներ, հիմա ամեն ինչ կկենտրոնանա մի մարդու վրա, ամեն ինչ Սերժ Սարգսյանի համար ու նրա շուրջ է արվում» ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ ստեղծված իրավիճակի համար մեղադրում է հասարակությանը,- «Այս իրավիճակի մեղավորները ոչ միայն իշխանություններն են, այլ նաև հասարակությունը, որովհետև ամեն ինչ սկսվում է ընտրություններից և ընտրական համակարգից, խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց, եթե մեր հասարակությունը պատրաստ է գնալ և փողի դիմաց ինչ որ ընտրություն կատարել, սա այն համատարած նեգատիվ ֆոնն է, որն էլ իշխանություն է ստեղծում» Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ կախված ներքաղաքական իրավիճակից, տարբեր երկրների փորձն են բերելու Հայաստան, իսկ խնդիրների լուծումը տեսնում է ազգային ժողովի թափանցիկ աշխատանքի մեջ,- «, ազգային ժողովի ցանկացած նախագիծ ունենալու է թափանցիկ քննարկման հնարավորություն, պետք չի թևաթափ լինել, պետք է գտնել այն ուղիները, թե ոնց ենք անելու»։