Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Խաղողի այգիներում սկսել է վաղ այգեբացը. խորհուրդներ (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled6

Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել  սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները  պետք է սկսել  առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են  ցրտահարության վտանգից: Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը: Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության                                             և հասարակայնության հետ կապերի բաժին