Մարտին Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար

Մարտի 10-15-ը Երեւանում կանցկացվի տղամարդկանց բասկետբոլի միջազգային մրցաշար: Այդ մասին հայտնել է Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:

Մեր թիմից բացի, մրցաշարին կմասնակցեն նաեւ Վրաստանը ներկայացնող Թբիլիսիի «Հյունդայը» եւ  Մոսկվայի «Գազպրոմը»:

Երեւանի «Ուրարտուն» այժմ վստահորեն գլխավորում է առաջին անգամ անցկացվող տղամարդկանց Ա լիգայի ՀՀ կանոնավոր առաջնության աղյուսակը: Թիմը տարել է 10 անընդմեջ հաղթանակ: Առաջնության ավարտից հետո կմեկնարկի փլեյ –օֆֆը, որտեղ մասնակից 6 թիմերն օլիմպիական մրցակարգով կպարզեն հաղթողին: