Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարի Քեյնը Անգլիայում բոլորից շատ ցանկանում է գոլ խփել «Արսենալին»

Սպորտ
a1kane-5.02.

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոստովանել է, որ պատանեկան տարիներին չի կարողացել ամրապնդվել «Արսենալում»:   «Ես 8 տարեկան էին, երբ ինձ հեռացրին «Արսենալի» ակադեմիայից: Դա ինձ ավելի շատ ստիպեց մտածելու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին: Բարեբախտաբար, ինձ նկատեց «Ուոտֆորդի» սկաուտներից մեկը, իսկ հետո հրավիրեցին «Տոտենհեմի» ակադեմիա:   Լավ հիշում եմ «Արսենալի» դեմ անցկացրած իմ առաջին հանդիպումը: Այն ժամանակ ես շատ մոտիվացված էի: Այժմ էլ, երբ խաղում եմ «զինագործների» դեմ, միշտ ինքս ինձ ասում եմ. «Հիմա կտեսնենք, թե այն ժամանակ ով էր ճիշտը», - Անգլիայի հավաքականի հարձակվողի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:   Նշենք, որ փետրվարի 10-ին «Տոտենհեմը» Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում ընդունելու է հենց «Արսենալին»: Հարի Քեյնը, որը վերջերս «Լիվերպուլի» հետ խաղում խփել է իր 100-րդ գոլը Պրեմիեր լիգայում, անհամբերությամբ է սպասվում այդ հանդիպմանը, որպեսզի հերթական անգամ ապացուցի իր «ճիշտը»: