Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենակարևոր խնդիրը լուծված չէ՝ աղքատության կրճատումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը գոհ է տնտեսական ոլորտում  իշխանության   գործողություններից, միայն թե  նրանց խանգարում են աշխարհում տեղի ունեցող գլոբալ իրադարձությունները եւ մեր երկրի շրջափակված լինելը։ «Այն ծրագրերը, որ մենք դրել ենք մեր առջեւ՝ իրականացվում են: Մենք 2017-ին ապահովեցինք  7,7 տոկոս ՀՆԱ-ի աճ եւ 12 տոկոսից ավել տնտեսական ակտիվության աճ»: Նման լավատեսությունը չի կիսում անգամ Հանրապետականի կոալիցիոն գործընկերը։  «Առաջին խնդիրն այն է, որ մենք չունեցանք ներառական աճ: Այն տնտեսական աճից տարբերվում է, իրենից ներկայացնում է որակական ցուցանիշների համախումբ, այսինքն` աղքատության կրճատում, եկամուտների բևեռականության նվազում, արտադրողականության աճ, կյանքի տևողության աճ, որոնք մեր տնտեսության համար կապահովեն ներառական աճ»:   Մեր երկրում ամենակարևոր խնդիրը լուծված չէ,  որից  հետո միայն կարող  ենք խոսել տնտեսական աճի ու առաջընթացի մասին։ «Ներկայումս պետք է լուծենք աղքատության խնդիրը: Աղքատության կրճատումը հանգեցնելու է մասնավոր սեկտորում կապիտալի աճին»: Կառավարության ծրագրերը  պետք է լինեն իրատեսական, վերացական ծրագրերը թույլ չեն տալիս ճիշտ գործողությունների պլան մշակել: «Զարգացման ծրագիրը, որտեղ գրված է, թե տարեկան պետք է 2 տոկոսով աղքատությունը նվազեր, ապա մենք հիմա 8 տոկոսով պետք է աղքատությունը նվազեցրած լինեինք»: Ապրիլից, երբ արդեն ամբողջովին գործի նոր Սահմանադրությունը, վարչապետն ու նրա կաբինետը կրելու են երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը։   «Չգրված օրենքներով մենք արդեն հստակ գիտենք, թե ինչպիսի  փոփոխություններ են սպասվում: Արտաքին դիվանագիտության մեծ հաջողությունները և նրբանկատ քայլերը թույլ տվեցին ԵԱՏՄ-ԵՄ բալանսավորված քաղաքականություն վարել: Հաշվի առնելով որոշ շշուկներ՝ ենթադրում եմ, որ վարչապետի պաշտոնը կստանձնի ներկայիս նախագահը»: Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետին, ապա Մակարյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը կլինի  փոխվարչապետերից մեկը։