Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ. որսացել են շատ հազվագյուտ սպիտակագլուխ բադ. econews.am

Տնտեսություն
2-2

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Տեղի է ունեցել հազվագյուտ թռչնատեսակի որս: Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, խոսքը գնում է սպիտակագլուխ բադի (սավկա, Савка) որսի մասին: Մասնագետները պնդում են՝ սա իսկապես շատ հազվագյուտ թռչնատեսակ է: Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արայիկ Շաբոյան անունով օգտատերը: Ըստ ամենայնի, վերջինս նույնպես իրեն «որսորդ» է համարում: Լուսանկարը հրապարակվել է 2017թ.-ի դեկտեմբեր ամսին: Արայիկ Շաբոյանը, ըստ սոց. ցանցերում նշված տվյալների, բնակվում է Արտաշատում: Հենց Արարատի մարզն էլ համարվում է սպիտակագլուխ բադի բնադրավայրը:   Սպիտակագլուխ բադը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում: Ընդգրկված է նաև ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+4bcde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված տեսակ»` EN A2bcde+4bcde, ինչը նշանակում է, որ նշված թռչնատեսակը վերացման վտանգի տակ է թվաքանակի կրիտիկական քիչ լինելու կամ շրջակա միջավայրում ինչ-որ գործոնների ազդեցության պատճառով: Որպեսզի հասկանալի լինի, թե որսված կենդանին որքան հազվագյուտ տեսակ է և պահպանման ինչ միջոցառումներ է պետք կիրառել դրա նկատմամբ, նշենք՝ սպիտակագլուխ բադը ռելիկտային տեսակ է (Անցյալ երկրաբանական դարաշրջանի կենդանական աշխարհի մնացուկային տեսակ, որոնք որոշ առումով չեն համապատասխանում գոյության ներկայիս պայմաններին) հանդիսանում և ՀՀ-ում բնադրվում է ընդամենը մի քանի զույգով: Նախկինում բնադրել է միայն Սևանա լճի ավազանում: Մինչև 1970-ական թվականները դեռևս հանդիպում էին առանձին առանձնյակներ: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը ոչնչացել են: Ներկայումս հանրապետությանում միակ ապրելավայրը Արմաշի ձկնաբուծական տնտեսություն է (Արարատյան հարթավայր), որտեղ և բնադրում են ընդամենը 20-30 զույգ: Թվաքանակի աճ չի նկատվում: Վտանգման հիմնական գործոններն են եղեգնուտների հրդեհումը և արմատահանումը, ինչպես նաև ապօրինի որսը: Ավելին՝` Econews.am-ում