Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Հարությունյանը` էսքիզի մասին. «Թափանցիկության հետ կապված խնդիրներ են եղել». Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
arayik3-1

Փետրվարի 5-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ելք» խմբակցությունից ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը և Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանը խոսեցին Արամ Մանուկյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած արձանի էսքիզի շուրջ, որի հեղինակն է Դավիթ Մինասյանը:   «Որոշ առումով մրցույթի թափանցիկության հետ կապված խնդիրներ են եղել, եւ հանձնաժողովի որոշ անդամներ ասացին, որ այդ տարբերակը չեն ընտրել, օրինակ, Հաղթանակ Շահումյանն ասաց, որ մասնակցել է բոլոր նիստերին, սակայն այդ տարբերակը չի եղել, կամ Անուշ Տեր-Մինասյանը, նույնպես հանձնաժողովի անդամ, ասաց, որ երկրորդ փուլով են այս տարբերակն անցկացրել: Ընդ որում, իմ տեղեկություններով, այնտեղ եղել են մարդիկ, որոնք շատ լուրջ լոբբինգ են արել, որ Դավիթ Մինասյանի աշխատանքն անցնի»,-ասաց Արայիկ Հարությունյանը: «Փետրվարի 1-ին կայացել է հանձնաժողովի նիստը եւ շնորհիվ ՀՀԿ-ական մեծամասնության, հիմա այս նախագիծը դրական եզրակացությամբ գնալու է ավագանու նիստ, որը կայանալու է փետրվարի 13-ին: Բուռն քննարկում է եղել նախագծի հետ կապված»,-հավելեց ավագանու անդամը: Արայիկ Հարությունյանի ձեւակերպմամբ, քաղաքապետարանը փորձում է պատասխանատվությունն իր վրայից բարդել ինչ-որ մի տեղ, որպեսզի չպատասխանի այն հարցին, թե ինչպես է այս տարբերակը հայտնվել ավագանու քննարկմանը: Ամբողջական հոդվածն՝ այս հասցեով