Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվա Օփեն. Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց Գեւորգ Հարությունյանը

Սպորտ
a1chess-moskva

Մոսկվայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան տեղեր զբաղեցնել մրցանակային եռյակներում: Կանանց մրցաշարը չորս հաղթանակով մեկնարկած Սուսաննա Գաբոյանը վերջում թուլացրեց տեմպը, երկու պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգեւատրվի 13 հազար ռուբլով: Կանանց մրշաշարում ուժեղագույն գտնվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը, որը վաստակեց 8 միավոր:   Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա մեկուկես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից: Մեր շախմատիստը կստանա 25 հազար ռուբլի պարգեւավճար: Մրցաշարի C խմբում, որտեղ հանդես եկան ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքներ ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 16 եւ 14 հազար ռուբլով: Այս մրցաշարում հաղթեց ուկրաինացի Իգոր Վոլկովը: