Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում ձյան սաստիկ տեղումների պատճառով մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Քաղաքականություն
99880101_tass_25106697

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում շաբաթ և կիրակի օրերին գրեթե մեկ ամսվա նորմայի չափ ձյուն է տեղացել։ Մեկ մարդ մահացել է։ Պատճառը ձյան հաստության հետևանքով տապալված ծառն է եղել։ Հաղորդվում է նաև 5 վիրավորի մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։ Նման սաստիկ տեղումներ, ընդորում ուժեղ քամու ուղեկցությամբ` ռեկորդային է օդերևութաբանության պատմության մեջ, Ինտերֆաքսին հայտնել է Մոսկվայի Օդերևութաբանության բյուրոն։