Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էսպանյոլը» ընդհատեց «Բարսելոնայի» հաղթարշավը

Սպորտ
a1barselona

Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում կայացավ Բարսելոնայի հերթական դերբին: Տեղի «Էսպանյոլը» սեփական դաշտում հյուրընկալեց առաջնության ընդգծված առաջատար «Բարսելոնային»: Հանդիպումն անցավ եղանակային բարդ պայմաններում: Խաղի սկզբից մինչեւ վերջ տեղացող հորդառատ անձրեւը բավականին դժվարացնում էր ֆուտբոլիստների եւ գնդակի տեղաշարժը: Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ընդմիջումից հետո առաջինն աչքի ընկավ տանտերերի հարձակվող Խերարդ Մորենոն, որն արագ հակագրոհից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը: «Բարսելոնային» պարտությունից փրկեց կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, որը 82-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Մնացած ժամանակում թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել, եւ հանդիպումն այդպես էլ ավատվեց՝ 1:1: Այդպիսով, «Էսպանյոլը» ընդհատվեց իր երկու անընդմեջ պարտությունների շարքը, բացի այդ կանգնեցրեց «Բարսելոնայի» հաղթարշավը, որը բաղկացած 7 անընդմեջ հաղթանակներից: