Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը բացատրել է, թե ինչու է Մխիթարյանը լքել «Մանչեսթեր Յունայթեդը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1venger

Անգլիայի առաջնության «Արսենալ» - «Էվերտոն» խաղից հետո, որն ավարտվել էր դաշտի տերերի խոշոր հաշթանակով (5:1), լրագրողները լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից հիմնականում հետաքրքրվել են թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը երեք գոլային փոխանցում էր կատարել հանդիպման ընթացքում:   - Ինչպե՞ս եք գնահատում Մխիթարյանի նորամուտը «Էմիրեյթսում»: - Նա թիմային խաղացող է եւ շատ աշխատասեր է: Կարծում եմ, խաղընկերները նրան լավ են ընդունել, եւ նա շատ արագ հասկացել է, թե ինչ ֆուտբոլ ենք մենք խաղում: - Ինչո՞վ եք բացատրում Մխիթարյանի նման շուտափույթ հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից»: - Նա այնտեղ չէր խաղում, այնպես որ զարմանալու ոչինչ չկա: Բացի այդ, ձեռքբերելով Սանչեսին, նրանք նոր խաղացող ստացան Մխիթարյանի դիրքում: - Ըստ ձեզ, ինչո՞ւ Մխիթարյանին չհաջողվեց ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդում»: - Ես չեմ կարող պատասխանել այն որոշումների համար, որոնք ընդունում են «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրանք իրենց պատճառներն ունեն: Բացի այդ, նրանք ցանկանում էին ձեռք բերել Սանչեսին, ինչը ճնշում էր գործադրում Մխիթարյանի վրա: - Հիշու՞մ եք մի ֆուտբոլիստի, որը նման նորամուտ է ունեցել տնային խաղում, ինչպես Մխիթարյանը: - Ես հարյուրից ավելի նորեկներ եմ ունեցել, որոնք վատ չեն հանդես եկել իրենց նորամուտի  խաղում: Չգիտեմ, արդյոք սա էր լավագույնը, սակայն նա ինձ շատ ուրախացրեց: Երեւում է, որ Մխիթարյանը տիրապետում է այնպիսի բարձր հատկանիշների, որոնք նրան թույլ են տալիս խաղալու մեր թիմում: