Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախի ՊԲ շտաբ

Քաղաքականություն
Handipum_PN_um_04.02.18.5a76be63ac09f

Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն: Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին: