Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն իր խաղով մթագնեց «փոխանցումների արքային» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1mxitaryan-1

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերտոնին»: Հանդիպման 6-րդ րոպեին «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմզին: Ութ րոպե անց Լորան Կոսելնին կրկնապատկեց հաշիվը, իսկ քիչ անց նույն Աարոն Ռեմզին եռապատկեց այն: Խաղի 39-րդ րոպեին արդյունավետ փոխանցումով կրկին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, որից հետո «Արսենալի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չորրորդ գոլը խփեց մրցակցի դարպասը: Ընդմիջումից հետո, 64-րդ րոպեին, Դոմինիկ Կելվերտ-Լյուին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ անգամ աչքի ընկավ Աարոն Ռեմզին՝ 5:1: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ողջ խաղին: Նա սահմանեց յուրատեսակ հեթ-տրիկ՝ երեք անգամ կատարելով արդյունավետ փոխանցումներ: Հենրիխ Մխիթարյանն այդ ցուցանիշով մթագնեց իր թիմակից Մեսուտ Օզիլին, որին անվանում են «փոխանցումների արքա»: Հաղթող եռյակից հասցրել են հարցազրույց վերցնել: «Ես շատ ուրախ եմ: Սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որպեսզի հաղթենք նաև մյուս խաղերում և մտածենք նոր միավորներ վաստակելու մասին: Մենք հարձակվողական լավ ֆուտբոլ խաղացինք, չնայած այն փաստին, որ երկրորդ խաղակեսն ավելի ծանր ստացվեց: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Արսենալը»: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթանակներ տանել»-ասում է Մխիթարյանը: https://www.youtube.com/watch?v=ArAP7jNUDq0