Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» հարգեց զոհվածների հիշատակը

Սպորտ
a1mu-60

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հադերսֆիլդ» խաղից առաջ տանտերերը իրենց հարգանքի տուրքն են մատուցել 60 տարի առաջ ավիավթարից զոհված թիմի հիշատակին:   Թիմի նվիրյալները նախ այցելել են մարզադաշտի Արեւելյան տրիբունա, որտեղ հատուկ հուշատախտակ է տեղադրված: Այնուհետեւ, խաղից առաջ հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:   Նշենք, որ 1958 թվականի փետրվարի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» եվրոգավաթային խաղից վերադառնալիս ավիավթարի էր ենթարկվել Մյունխենի օդանավակայանում, որի պատճառով զոհվել էին թիմի 8 ֆուտբոլիստ եւ 3 մարզիչ:     Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հադերսֆիլդ» հանդիպմանը, ապա այն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0: Գոլերը երկրորդ խաղակեսում հեղինակել են Ռոմելու Լուկակուն ու թիմի նորեկ Ալեքսիս Սանչեսը: