Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանական պոեզիայի նոր նմուշ հայ ընթերցողի սեղանին (տեսանյութ)

Մշակույթ
girq

Ժամանակակից իրանական պոեզիան ամփոփող  «Ակներ ակներև»  գիրքը հայտնվեց հայ ընթերցողի սեղանին։ Թարգմանիչը իրանահայ Վարանդն է՝  Սուքիաս Քյուքչյանը։ Ֆինանսները տրամադրել է Հայստանում ԻԻՀ դեսպանատունը։ Գրքի շնորհանդեսը այսօր տեղի ունեցավ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:Գրքում ներկայացված են  իրանցի հայտնի և ճանաչված հեղինակների գործերը։  Այդ բանաստեղծները Իսլամական հեղափոխության արժեքների կրողներ են։ «Ժամանակակից պարսկական բանաստեղծությունը շատ ժամանակակից է, քայլում է ժամանակի հետ, մոդեռն բանաստեղծություններ են: Պարսկաստանը հայտնի է որպես փակ, պահպանողական, իսլամական երկիր, բայց դա բոլորովին չի խանգարում, որ նրանք լինեն ժամանակակից գծի վրա»,-ասում է գրականագետ Հենրի Էդոյանը: Ժամանակակից Հայ գրականությունը ևս ազդվել է իրանական պոեզիայից. Մեծ հետք են թողել իրանական պոեզիայի սիմվոլիզմն ու անսպասելի վերջաբաններով կարճ բանաստեղծությունները. Գրականագետները կարծում են, որ «Ակներ ակներև» գիրքը ևս կդառնա այն օղակը, որի միջոցով հայ հասարակությունը կծանոթանա ժամանակակից իրանական մշակույթին և փիլիսոփայությանը:  Հիշեցնենք, որ  վերջին տարիներին թարգմանված «Սպասող մարդու օրագիրը» գիրքը դարձել է   արևելյան պոեզիայի ամենատարածված նմուշը Հայաստանում։