Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» խմբակցությունը հնարավոր է չառաջադրի վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sergey-Bagratyan

«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա ընտրություննեում գուցե զերծ մնա ընտրապայքարից և չներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Պարոն Ծառուկյանը ոչինչ չի բացառում: Քննարկումների արդյունքում մենք կորոշենք՝ թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ: Գուցե մենք ձեռնպահ մնանք»: Նա նշում է, որ թեկնածուի առաջադրումը չպետք է լինի ինքնանպատակ։ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ շարունակելու են հանդես գալ նախաձեռնություններով՝ չնայած, որ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին՝ մերժողական քաղաքականությամբ։ Խորհրդարանական կարգերի անցնելու ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ են առաջանալու, և մենք որպես քաղաքական ուժ, պետք է առաջացող հարցերը լուծենք: Շատ կարևոր է հասարակության ներգրավումը օրենսդրական նախաձեռնություններին:  Ցավոք սրտի, Կառավարությունը ակտիվ քաղաքականության փոխարեն պաշտպանողական մոտեցում է ցուցաբերում: Թանկացումների վերաբերյալ մեր առաջարկությունները չեն ընդունվել»: Սերգեյ Բագրատյանն արձանագրեց՝ Կառավարությունն անարդյունավետ է աշխատում։ «Մենք Կարեն Կարապետյան անձի աշխատանքից չենք դժգոհում, մենք Կառավարության աշխատանքից ենք դժգոհ»: Սերգեյ Բագրատյանը նկատում է, որ խորհրդարանական համակարգը պատահական չի ընտրված: «Դաշնակցությունը ցանկացած պահի կարող է դուրս գալ կոալիցիայից, և հանրապետականներն այլևս մեծամասնություն չեն կազմի: Սրանք բոլորն էլ կանխատեսելի փոփոխություններ են: Այն, ինչ-որ «Ելքն» անում է, մենք հարգում ենք, բայց մենք ունենք մեր ռազմավարությունը։ Եթե «Ելքն» առաջարկում է վիրահատություն, մենք առաջարկում ենք բուժում, քանի որ հիվանդը կմնա վիրահատական սեղանին։ Գնաճը զսպելով, մենք չենք կարող խնդրին երկարատև լուծում տալ։ Պետք է համարժեք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ «Ելքը» փողոցում է պայքարում, մենք՝ Խորհրդարանում»։