Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ երկու տարվա դադարից հետո Ժիրայր Սեֆիլյանն ու Պավել Մանուկյանը հանդիպեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
3

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր  Սեֆիլյանի գործով  նիստին, այսօր դատարան  էր բերվել Սասնա Ծռերի անդամ Պավել Մանուկյանը։ Վերջինս պետք է ցուցմունք տա Ցեղասպանության 100րդ տարելիցին ընդառաջ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստության փորձի գործով։ Պավել  Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ Հայաստանում դատարան չի տեսնում, քանի որ գերագույն գլխավոր չարիքը պետության գլխին է։ Նա գործը համարեց շինծու և նշեց, որ կպատասխանի պաշտպանական կողմի հարցերին, իսկ դատախազի և դատավորի հարցերին՝ ոչ։ Թեև Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը հեռացված էին նիստերի դահլիճից, սակայն դատավորը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրանք բերվեցին նիստերի դահլիճ։ Պավել Մանուկյանը և Ժիրայր Սեֆիլյանը ողջագուրվեցին, սակայն Գևորգ Սաֆարյանին չհաջողվեց մոտենալ բանտակից ընկերներին, քանի որ ուղեկցող գումարտակը դա թույլ չտվեց։ Դատական նիստը շարունակվում է։