Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԼ-ի նորեկ «Վեգասը» լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Սպորտ
a1hokey-2.02.

Հոկեյի ազգային լիգայի նորեկ «Վեգաս Գոլդեն Նայթս» թիմը նոր ռեկորդ է սահմանել այդ մրցաշարի պատմության մեջ: Կանոնավոր առաջնության հերթական խաղում «ասպետները» Վինիպեգում 3:2 հաշվով պարտության են մատնել տեղի «Ջեթսին» եւ տարել 34-րդ հաղթանակն այս մրցաշրջանում: Այդպիսով, նրանք գերազանցել են լիգայի ռեկորդներից մեկը, որը իրար միջեւ բաժանում էին «Ֆլորիդա Պանտերզն» ու «Անահայմ Դակսը»: Վերջինները ՀԱԼ-ում անցկացրած իրենց անդրանիկ մրցաշրջանում (1993-94թթ) տարել էին 33-ական հաղթանակ: «Վեգաս Գոլդեն Նայթսն» այժմ վստահորեն գլխավորում է լիգայի Արեւմտյան գոտու մրցաշարային աղյուսակը՝ 50 խաղից հետո վաստակելով 72 միավոր: