Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացվել Երեւանի երթեւեկության բեռնաթափման ծրագիրը

Պաշտոնական
news151746328969101_VAG6371s

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին` հույս հայտնելով, որ ընթացիկ ու դեռևս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։ Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երևանի երթևեկության բեռնաթափման և Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։ Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարևորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլև փորձն է շատ կարևոր։ Կողմերն անդրադարձել են նաև ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաև այս ուղղությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն