Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ում մինի ֆուտբոլը շփոթել են մեծ ֆուտբոլի հետ

Սպորտ
Untitledrrr

ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքն այսօր լուր է տարածել, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կառուցվելու է նոր եւ ժամանակակից մարզահամալիր:   Ինչպես հայտնում է աղբյուրը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն համալիրի նախագիծն արդեն քննարկել է մարզաձեւերի մասնագետների հետ: Ըստ դրա, մարզահամալիրը ունենալու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադահլիճներ, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան, հյուրանոցային երկու մասնաշենք:   Սակայն ծանոթանալով Ծաղկաձորի օլիմպիական քոլեջի նոր նախագծի հետ, դրանում պարզ երեւում է, որ ֆուտբոլի խաղադաշտ չի լինելու: Դա ընդամենը մինի ֆուտբոլի (50x25 մ) խաղահրապարակ է:    Հավելենք, որ նախնական հաշվարկներով մարզահամալիրի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 30 միլիարդ դրամ: