Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ռեկորդային գնով գնել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին (տեսանյութ)

Սպորտ
sport-obamejang-1

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր կատարեց իր պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնյան ակումբը 63 մլն եվրոյով գնել է Դորտմունտի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Նախկինում «Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար ամենամեծ գումար վճարել էր «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետի ձեռքբերման ժամանակ՝ 58 մլն եվրո: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկարատեւ պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողը Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերն է. նրանք երեք մրցաշրջան շարունակ միասին հանդես էին եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Նախկին թիմակիցների նոր հանդիպմանը  անգլիական լրատվամիջոցները անմիջապես անդրադարձել են զվարճալի տեսահոլովակով։ Նաեւ հրապարակել են  տեսանյութ , թե ինչպես է հայ ֆուտբոլիստը իր նախկին թիմակից Օբամեյանգին հրավիրում «Արսենալ»: Մխիթարյանը ասում է. «Յո, Պիեր, ուզո՞ւմ ես գալ այստեղ»:(դիտեք ստորեւ): 

 

Երկար սպասված հանդիպում #mkhitaryan #aubameyang

A post shared by Vivaro News (@vivaronews) on