Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ այցելած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է թմրամիջոց

Պաշտոնական
312

2018 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱՆ  «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել հիմնարկ այցելած քաղաքացի Մ. Ս.-ին, որի վերնահագուստի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել դեղին պոլիէթիլենով փաթեթավորված  երկու փաթեթ: Առաջինում առկա էր մուգ դարչնագույն յուրահատուկ սուր հոտով, ընդհանուրը 5,3 գրամ քաշով կոշտ զանգված, իսկ երկրորդում` 1,2 գրամ քաշով նույնատիպ զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին