Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախյան հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով». Ա. Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Arkadi-Karapetyan

Արցախյան հարցը վերջնականապես կարող է լուծվել միայն նոր պատերազմի ճանապարհով։ Արցախյան շարժումն ընթացել է միշտ, և յուրաքանչյուր տասնամյակ այն նոր ձև է ստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար,գնդապետ Արկադի Կարապետյանը։ Նրա խոսքով՝ 1920-ական թվականներին անգամ փոքրիկ ապստամբություն եղավ։ Խոսելով շարժման մասին՝ հրամանատարը նշում է, որ այն կազմակերպված բնույթ է կրել և դրանում ոչ մի պատահականություններ չեն եղել։ «Լավ չէինք պատկերացնում, թե ինչ է լինելու, բայց որ արյուն էր հեղվելու, դա շատ լավ հասկանում էինք»։ Նա նշում է, որ սկզբնական շրջանում շատերը պատրաստ չէին ակտիվ պայքարի, քանի դեռ ադրբեջանցիները չսկսեցին ավելի դաժան գործել։ Շարժման ժամանակ զենքը հիմնականում ստանում էին Ջավախքից։ Արդեն 1990-ականների սկզբին նրանք զինված էին անգամ նռնականետներով ու ականանետներով։ Չնայած անգամ աջակցության պարագայում՝ արցախյան կողմը հաղթելու շանսեր չուներ։ Արկադի Կարապետյանն ասում է, որ միևնույն է զենքն ու մարդկային ռեսուրսները չէին բավականացնում։ «Շատ քիչ մարդ կար, որ հավատում էր՝ Կրեմլը մեզ հենց այնպես կօգնի։ Դրա համար մեր խումբը խորհրդային տարիներին արդեն զենք էր հավաքում թուրքերից։ Արկադի Կարապետյանը վերջում հավելեց, որ վերջնական լուծումը տեսնում է միայն մեկ՝ ռազմական ճանապարհով։