Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը դատի է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործչին. ermenihaber.am

Քաղաքականություն
erdoxan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում: Ըստ թուրքական «NTV.com» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիման վրա Քաֆթանջօղլուի վերաբերյալ Թուրքիայի հանրապետության պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսել: Էրդողանը 14 առանձին հայց է նարկայացրել դատախազություն՝ պահանջելով Քաֆթանջըօղլուի՝ տարբեր ժամանակներում իր հասցեին արած կոպիտ քննադատական 14 tweet-գրառումների համար 50 հազարական լիրայի փոխհատուցում: ԺՀԿ-ական գործչի նկատմամբ ևս մեկ դատական գործընթաց էլ սկսել է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը՝ պահանջելով 100 հազար լիրայի (26000 դոլար) փոխհատուցում: Ավելին՝ այստեղ