«Գրանդ Հոլդինգը» թափուր աշխատատեղեր ունի (տեսանյութ)

«Գրան Հոլդինգ» ընկերությունը թափուր աշխատատեղեր ունի: Ընկերությանն ավելի քան 50  մասնագիտությունների գծով աշխատողներ են անհրաժեշտ՝ փականագործներից, խառատներից, բանվորներից մինչեւ քիմիկոսներ, իրավաբաններ ու դիզայներներ:

«Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններից յուրաքանչյուրում աշխատանք կգտնի  արձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ ցանկացած ոք: Մասիսում գտնվող ընկերություններում աշխատանքի անցնելու  դեպքում ընկերությունը կտրամադրի փոխադրամիջոց:

Աշխատանքի ընդունվելու  համար պարզապես պետք է այցելել կադրերի բաժին  եւ տեղում հայտ լրացնել:

Ընդունվում են նաեւ էլեկտրոնային դիմումները:

Թափուր աշխատատեղերի եւ դրանց համար դիմելու կարգի մանրամասները դիտեք տեսանյութում: