Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Toyota-ն, տաքսին և թիվ 33 երթուղայինը բախվել են միմյանց. տուժել է երթուղայինի վարորդը

Հասարակություն
dc5ef82d9b0cb22e826756ab0d106b45

Հունվարի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են 36-ամյա Վահե Վահանյանի վարած Toyota մակնիշի 01 VM 020 համարանիշի և 63-ամյա Նորիկ Հայրապետյանի վարած Renault մակնիշի 925 OM 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև 44-ամյա Միքայել Ստեփանյանի վարած թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1964 Տ համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: