Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրապետական պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-1

ՀՀԿ-ի առաջադրած նախագահի  թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր մոտ մեկ ժամ անցկացրել է  Հանրապետական պատգամավորների  հետ։  Հանդիպումն իր նախաձեռնությամբ է եղել։ «Պարոն Սարգսյանն իր նախաձեռնությամբ ցանկություն էր հայտնել զրուցելու հանրապետական կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչների հետ, զրուցում էինք իր տեսլականի, ինչպես նաև ֆրակցիայի անդամների հետ ուներ հարցեր, հստակեցրինք»,- հանդպիպման ավարտին նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը փակագծերը բացեց, բայց միայն իր մասով։ Ինքը հարց է տվել,-« Դուք ընտրվելուց հետո կպահպանե՞ք այդ լավ տրադիցիաները կապված ազգային փոքրամասնությունների հետ, ինքը պատասխանեց, որ միշտ կպահպանի այդ տրադիցիաները»։ ՀՀԿ-ում հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը գնացել է  Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ հանդիպելու է ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել, թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին։ ՀՀԿ –ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայացնելու է իր որոշումը: «Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով: https://youtu.be/51Yr-iRSS88 https://youtu.be/euzhZ5YA-rY https://youtu.be/fy88vZfSjEU