Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին

Սպորտ
a1hunahrom

Այսօր Երեւանում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցեցին Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 85 ըմբիշներ, այդ թվում հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր կազմում միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Առաջնությունն անցկացվել է նոր կանոնակարգով, 10 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ եւ մրցանակակիրներ են դարձել հետեւյալ ըմբիշները. 55 կգ քաշային կարգ՝ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան, Սամվել Հակոբյան: 60 կգ՝ 1․ Արմեն Մելիքյան, 2․ Գեւորգ Ղարիբյան, 3․ Արարատ Մանուչարյան, Գեւորգ Մելիքյան: 63 կգ՝ 1․ Սլավիկ Գալստյան, 2․ Հրաչյա Պողոսյան, 3․ Արթուր Գալստյան, Խորեն Երիցյան: 67 կգ՝ 1․ Կարեն Ասլանյան, 2․ Ասլան Պողոյան, 3․ Արսեն Կալաչյան, Ավետիք Գրիգորյան 72 կգ՝ 1․Արման Բաղդասարյան, 2․ Հրանտ Կալաչյան, 3․ Գեւորգ Դոխալյան, Արտավազդ Վարդանյան: 77 կգ՝ 1․ Կարապետ Չալյան, 2․ Արսեն Ջուլֆալակյան, 3․ Գեւորգ Թադեւոսյան, Սերյոժա Բերնեդյան: 82 կգ՝ 1․ Էդուարդ Սարգսյան, 2․ Սարգիս Քոչարյան, 3․ Էրիկ Էլոյան: 87 կգ՝ 1․ Մաքսիմ Մանուկյան, 2․ Արթուր Շահինյան, 3․ Շալիկո Սողոմոնյան, Գեղամ Թորգոմյան: 97 կգ՝ 1․ Վաղինակ Մինասյան, 2․ Կարեն Աբգարյան, 3․ Նարեկ Դարբինյան: 130 կգ՝ 1․ Էդգար Խաչատրյան, 2․ Հակոբ Թադեւոսյան, 3․ Մոսկով Մղդեսյան, Գուրգեն Սահակյան:   Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականի նոր կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին։