Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում նշում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակը

Քաղաքականություն
IMG_2768

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձավ այն կարևորագույն դերին ու նշանակությանը, որ ունեն ՀՀ Զինված ուժերը։ Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը իր հերթին խոսեց Հայոց բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերի մասին, անդրադարձավ ռազմական ոլորտում հայ ժողովրդի հարուստ ավանդույթներին։ Արարողությանը նախորդել էր Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրեցին Հայոց բանակի և հայ զինվորների համար։