Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Opel-ը 100մ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում. կան զոհեր

Հասարակություն
vtar-4

Հունվարի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 35 NP 805 պետհամարանիշի (վարորդ` 1985 թ. ծնված Ս. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի և ուղևորի՝ 1977 թ. ծնված Պ. Հ.-ի դիերը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները դիերը մոտեցրել են <<1-03>> ծառայության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ