Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Շենգավիթ բուժկենտրոնի կանաչ գոտին վերածվեց ավտոկանգառի

Հասարակություն
2-7

 Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկարներով ցուցադրել, թե ինչպես է Երևանի կենտրոնում կանաչ գոտին վերածվել ավտոկայանի:  «Սա Շենգավիթ բժշկական կենտրոնի բակն է: Մինչև 2012 թվական դրա բակում կար մոտ 3-4 հազար մետրանոց կանաչ գոտի` ծառերով, թփերով: Սակայն երկու օրում այն ավերվեց և դրա տեղը կառուցվեց ավտոկայանատեղի: Մեկ տարի անց ավելի փոքր կանաչ տարածքում կառուցվեց կաթսայատուն: Երկուշաբթի հարցում եմ անելու ու պարզեմ, թե ում ստորագրությամբ է սա արվել: Նման հետաքննությունները թույլ են տալու ապագայում կանխել այդ վայրագությունները: Սա քիչ է, հիմա էլ Մանանդյան փողոցի մի շենքի բնակիչներին տեռորի են ենթարկում, որ իրենց պատուհանների դիմաց հիվանդանոցի ցանկապատը դնեն` փակելով ամբողջ տեսադաշտը»,- գրել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամը: