Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվեցի Կարոյի» փեսային մահացած են գտել. shamshyan.com

Հասարակություն
3CC4C8D7-3E56-4724-B9E7-FC67D2488CC2_cx0_cy7_cw0_w1023_r1_s

Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Սիմոնյանի և տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 1 համարի առաջին հարկի ննջասենյակում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ © shamshyan.com