Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում ահագնում է նոր տեսակի գրիպ

Քաղաքականություն
660E5C8B-807E-4497-9DEC-02B79043F58F_w1023_r1_s

Ամերիկայի ձայն

38 ամյա Ադամ Յորքը մշտապես հաճախում էր մարզադահլիճ: Ցավոք, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ուր նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ախտորոշումը՝ գրիպ: «Ամեն ինչ շատ արագ ընթացավ: Նա հեռախոսով ասաց, որ իրեն վատ է զգում, որից հետո հայտնվեց հիվանդանոցում ու նրան միացրեցին արհեստական շնչառության սարքին: Սա արագ բռնկվող գրիպի տեսակներից է»,- ասում է Ադամի կին Ֆելիցիա Յորքը: Նման գրիպի զոհերից է Ալաբամա նահանգից 3-րդ դասարանցի մի աղջնակ, ով մահացավ մի քանի օրում: Հիվանդության տարածումը կանխելու համար, մանկապարտեզներում և այլ հիմնարկներում ձեռնարկել են քիմիական ախտազերծման աշխատանքներ: Որոշ նահանգներում փակվել են դպրոցներ, իսկ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով: «Այսօր մենք երկու անգամ ավել փորձեր ենք իրականացնում ու 4 անգամ ավելի շատ ենք ախտորոշում գրիպ»,- ասում է Էմորի համալսարանի բժշկական դպրոցի դասախոս Ջեսի Ջերնիգանը: Հիվանդությունների վերահսկման ու դրանց դեմ պայքարի ամերիկյան գերատեսչությունն այս ժամանակահատվածը որակել է որպես ամենավտանգավոր վերջին 8 տարիների ընթացքում: Փորձագետները տեղեկացնում են, որ H3N2 նոր տեսակի գրիպի զոհ են գնացել արդեն 30 երեխաներ: Հայտնի է, որ տարեկան գրիպից մահանում է 12-55 հազար մարդ: Գրիպին դիմադրելու համար բժիշկները կոչ են անում ազգաբնակչությանը դիմել պատվաստումների, խմել վիտամիններ և չշփվել հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ: