A
A
Պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր (տեսանյութ)
Այսօր առավոտյան Բաքվի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Կա երկու զոհ։
Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից։
Պայթյունը տեղի է ունեցել Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ։
Ինչպես հայտնում է աղբյուրը, պայթյունը տեղի է ունեցել Դիլյարա Ալիևայի փողոցում գտնվող բազմահարկ շենքում գազի արտահոսքի հետևանքով։ Հարակից առևտրի կետերը ևս վնասվել են։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ջոկատները, ոստիկաններ, ժամանակավորապես փակվել է կենտրոնական պողոտան։