Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարաքարում կրքերը հանդարտվել են

Հասարակություն
00154.MTS_snapshot_00.02_2018.01.26_20.02.21

Փարաքարի միջնակարգ դպրոցում ոչ սովորական եռուզեռ էր, նոր տնօրեն էին ընտրում։ Տասնյակ ծնողներ հավաքվել էին միջանցքում՝  իմանալու նոր տնօրենի անունը։  Թեկնածուները երկուսն էին՝  Արմենուհի  Խաչատրյանը եւ Կարինե Մակարյանը։ Ծնողները նույնիսկ զարմանում էին, որ վերջինս  դրել է իր թեկնածությունը՝ նախորդ տարվա նոյեմբերին իրենց հետ կոնֆլիկտ ունենալուց հետո։ Կառավարության որոշմամբ, ամիսներ առաջ միավորվել էին Փարաքարի հիմնական եւ միջնակարգ դպրոցները։  Կարինե Մակարյանը եղել է հիմնական դպրոցի տնօրենը, որը այլեւս չի գործում։  Երբ նրան Արմավիր մարզպետարանը նշանակում էր տնօրենի  ժամանակավոր պաշտանակատար, ծնողները նույնիսկ փակեցին Երեւան բերող մայրուղին։ «Նախկին դպրոցի ծնողները միգուցե համաձայն կլինեն իրենց տնօրենին, եկեք մեծամասնության ձայնը լսենք, գոնե մի անգամ էս երկրում մեծամասնության ձայնը որոշվի, իրանք ամբողջ գյուղն են հանել իրար դեմ, ընդամենը մի հատ աթոռի համար, թող հանեն, ոչինչ ու քմծիծաղ տան՝ ինչքան ուզեն»,- ասում են ծնողները: Մինչ նրանք  բողոքում էին, հայտնի դարձավ նոր տնօրենի անունը՝ ի ուրախություն հավաքվածների ընտրվեց մյուս թեկնածուն, որին անգամ չէին ճանաչում։ «Շատ ուրախ ենք, որ մեր դպրոցը նոր տնօրեն ունի, մեր համայնքը նրան սիրով կընդունի, և նա կաշխատի այնպես, ինչպես հարկն է, չենք ճանաչում դեռ, սպասում ենք դուրս գա տեսնենք՝ ով է»,- ասում է ուսուցչուհի Ասյա Գալստյանը Նորընտիր տնօրեն Արմենուհի Խաչատրյանը նշում է , որ ընտրությունն անցել է խաղաղ մթնորլորտում. «Շատ ազատ, թափանցիկ ընտրություն էր և նիստը կայացավ խաղաղ պայմաններում, իմ զարգացման ծրագիրը ներկայացրի խորհրդին և ըստ այդ ծրագրի կիրականացնեմ աշխատանքներն առաջիկա 5 տարիների ընթացքում»։ Պարտված թեկնածու Կարինե Մակարյանը ընտրության ավարտից հետո անմիջապես հեռացավ դպրոցից, որևէ մեկնաբանություն չտալով: