Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգներին Մյունխենում չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը

Սպորտ
sport-hradzig

Մյունխենում մեկնարկած հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը Հայաստանի հրաձիգներին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում մեր առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը որակավորման փուլում 40-րդն էր: Նույն մրցաձեւում պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար զբաղեցրել են 38-րդ եւ 39-րդ հորիզոնականները, իսկ աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն է: Այսօր կրակագիծ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մարիամ Միքայելյանը (հրացան):