Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա

Պաշտոնական
azgayin-joxov-2

Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն) կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի ինքնավար երկրամասի նախագահ Յուրայ Դրոբայի հետ: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն