Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը ազատ կարձակվի՞ (տեսանյութ)

Հասարակություն
jirayr-sef1

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ քիչ առաջ հանդես եկավ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում՝ պետք է կիրառվի գրավ։ Միջնորդության դեմ առաջկեց դատախազը, նշելով, որ առկա են հիմքեր, որ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչնդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։ Դատավորն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ, դատավորը բավարարեց Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին դատարան հրավիրելու միջնորդությունը։ Նրանք ևս մեղադրվում են զանգվածայյին անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ։