Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ջանքերը զրո են. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nyut-knarik

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը խոսում էր երեւույթների մասին, որոնք իրականում գոյություն չունեն, ասում է  «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:  «Սերժ Սարգսյանը խոսում էր Հ1-յան Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ լավ է»:  Իսկ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը գոհ է Սերժ Սարգսյանի ելույթից: «Նա շեշտադրեց այն մոտեցումները, որոնք դրված են Հայաստանի առջեւ եւ չեն տատանվելու»: ՀՀԿ-ի կողմից առաջարկած ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրումը  Գեւորգ Գորգիսյանը  տարօրինակ է համարում: Ստացվում է , որ Հայաստանում չկար մարդ, ով տեղյակ է ժողովրդի խնդիրներից եւ դրա համար կարիք կար դրսից մարդ բերելու: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ներկա կառավարման համակարգն արդյունավետ չի համարում: Այն արմատական փոփոխությունների կարիք ունի: «Հայաստանը գրավիչ չէ, եթե չենք ստեղծում աշխատատեղեր, այդ դեպքում բարեկեցություն ունենալ չենք կարող: Կառավարության ջանքերը զրո են»: 2018 թվականը սկսել ենք թանկացումներով, ասում է Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ  Գորգիսյանը: Ելքի ներկայացուցիչը  հավատացած է, որ զանգվածային ճնշումները կտան իրենց արդյունքը: Գևորգ Գորգիսյանը երեկ է եղել Լոռու մարզում եւ անձամբ է  ստուգել Դեբեդ  գետը լցվող քիմիական թափոնների մասին լուրի իսկությունը: «Մի առու նկարեցինք, որը ոռոգվում է այդ ջրով, միգուցե  այդ ջրով ոռոգվող տարածքների մթերքը մենք ուտում ենք: Չգիտեմ մեր  կառավարությունը ի՞նչ է մտածում»: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, Դեբեդ գետից կատարվել է նմուշառում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: