Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք շատ ավելի մատչելի գներով ենք ստանում սպառազինություն. Շ. Քոչարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled1-6

Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Ադրբեջանը որեւէ սահմանափակում չունի ՌԴ-ից զենք գնելու առումով, արդյոք ՀՀ-ն որեւէ կերպ արձագանքելո՞ւ է այդ հայտարարությանը. «Նմանատիպ այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից. Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝  օգտվելով նաեւ մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` մենք շատ ավելի մատչելի գներով ենք ստանում սպառազինություն»: Ըստ փոխարտգործնախարարի՝ նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո, Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները. «Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի՝ ուղղված Կասպշիկի խմբի ընդլայնմանը, իրեն ձեռնտու չէր եւ այդպես է արտահայտում իր դժգոհությունը, սակայն մյուս կողմից պարտադրված գնում է այն քայլերի, որոնք նախանշված են դեռեւս Վիեննայի պայմանավորվածությամբ»: