Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարի հետևանքով հիվանդանոցում է Քուվեյթի դեսպան Մանվել Բադեյանը. shamshyan.com

Հասարակություն
903542cbcf7fd1551f8d1faa168a1892

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։ Նյութի մանրամասները՝  shamshyan.com–ի կայքում