Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրասբուրգում ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
pace-session

Քիչ առաջ Ստրասբուրգում մեկնարկեց  Սերժ Սարգսյանի ելույթը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում։ Նա խոսքի սկզբում կարևորեց մարդու իրավունքները՝ նշելով , որ մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների քանակը հասել է 70-ի։ Սարգսյանը հիշեցրեց, որ շուտով ամբողջովին ուժի մեջ կմտնի ԵՄ- Հայաստան ստորագրված պայմանագիրը։  Անդրադառնալով ՀՀ նոր ընտրական օրենսգրքին՝ նշեց, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ բարեփոխումներ ենք իրականացրել։ Սերժ Սարգսյանը նշեց, որ դատական և քրեական օրենսգրքերում նույնպես բարեփոխումներ են նախատեսում իրականացնել։ Նա անդրադարձավ մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ նշելով, որ ՄԻԵԴ- ի խորհրդատվությունները շատ են օգնել Հայաստանին դատաիրավական համակարգը բարելավելու հարցում։ «ՄԻԵԴ որոշումները կատարելու հարցում Հայաստանը առաջիններից մեկն է եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում»։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում. այդ ուղղությամբ Հայաստանը նոր գործիք է նախատեսել: ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց  Սերժ Սարգսյանը: «Մենք ընդունել ենք մի քանի օրենքներ, որոնցով երկրում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Այն կսկսի գործել այս տարվանից, իսկ այդ մարմնի անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից»,- ընդգծեց Սարգսյանը: