Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկար 2018. հավակնորդները հայտնի են

oscars90-1024x576

Հայտնի են դարձել Օսկար 2018- ի անվանակարգերում հաղթողների հավակնորդները։ Լավագույն ֆիլմ անվանակարգում ինչպես և սպասվում էր, նոմինացվել են Գիլլերմե Դել Տոռոյի «Ջրի ձևը», Մարտին Մակդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»,Գրետա Գերվիգի « Լեդի թռչունը», Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ», Փոլ Անդերսոնի «Ուրվականային թելը», Ջորդան Փիլի «Հեռացիր», Ջո Րայթի «Մութ ժամանակներ», Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործ» և Լուկա Գուադանինոյի «Ինձ քո անունով կոչիր» ֆիլմերը։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթելու հավակնորդներն են Գիլլերմե Դել Տոռոն, Քրիստոֆեր Նոլանը, Փոլ Անդերսոնը, Գրետա Գերվիգը և Ջորդան Փիլը։ Լավագույն դերասան անվանակարգի շորթլիստում են Գարի Օլդմանը« Մութ ժամանակներ», որն այս դերի համար արդեն արժանացել է Ոսկե Գլոբուսի, Դանիել Դեյ- Լյուվիսը՝ « Ուրվականի թելը», Թիմոթի Շալամեն՝ «Ինձ քո անունով կոչիր», Դանիել Կալույան՝ «Հեռացիր» և Դենզել Վաշինգտոնը՝ «Ռոման Իսրեյել»։ Լավագույն Դերասանուհի անվանակարգում Ֆրենսիս Մակդորմենդը՝ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի», Սալի Հոքինսը՝ «Ջրի ձևը», Սիրշա Ռոնանը՝ « Լեդի թռչունը», Մարգո Ռոբբին՝ «Տոնյան ընդդեմ բոլորի» և Մերիլ Սթրիփը՝ « Գաղտնի գործ»։ Լավագույն ֆիլմ անվանակարգում բուքմեյքերների կարծիքով կհաղթի «Ջրի ձևը», լավագույն ռեժիսոր կճանաչվի Գիլլերմե Դել Տոռոն, լավագույն դերասան՝ Գարի Օլդմանը, լավագույն դերասանուհի՝ Ֆրենսիս Մակդորմենը։ Մյուս անվանակարգերում հաղթողների հավակնորդներին կարող եք ծանոթանալ այստեղ